Աշխարհազորայինները հայտարարել են Լուգանսկի օդանավակայանից «Այդար» գումարտակի դուրս մղման մասին

10:48, 1 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհազորայինները հայտարարել են, որ Լուգանսկի օդանավակայանից դուրս են մղել «Այդար» գումարտակի մարտիկներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության շտաբին: Աշխարհազորայինների տեղեկատվության համաձայն՝ մարտերի ընթացքում սպանվել են ուկրաինացի հինգ զինվորականներ:

Իր հերթին Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Գելետեյը «Ինտեր» հեռուստաալիքի եթերում նշել է, որ Լուգանսկի օդանավակայանի շրջանում «ծանր մարտը» դեռեւս շարունակվում է:

Ապստամբները նաեւ հայտնել են, որ կիրակի օրվա ընթացքում վերահսյողություն են հաստատել Դոնբասի մի շարք բնակավայրերի նկատմամբ:

Մինչ այդ Դոնեցկի աշխարհազորայինները ուկրաինական կողմին են հանձնել 223 ռազմագերիների:


© 2009 ARMENPRESS.am