Հայաստանցի վետերան ըմբիշը՝ Եվրոպայի չեմպիոն

18:50, 30 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանցի ազատ ոճի ըմբիշ Ժորա Հովհաննիսյանը նվաճել Է վետերան ըմբիշների Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Հովհաննիսյանը համոզիչ հաղթանակներ տոնել իր բոլոր 5 գոտեմարտերում եւ նվաճել ոսկե մեդալը:

Ազատ ոճի ըմբշամարտի վետերանների Եվրոպայի առաջնությունը անցկացվել Է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում:

Հովհաննիսյանը, ով Վանաձորի մարզադպրոցի ըմբշամարտի մարզիչ Է, արդեն հասցրել Է նաեւ արժանի սաներ պատրաստել, որոնցից շատերը մեդալներ են նվաճել ինչպես ազգային, այնպես Էլ միջազգային մրցումներում:


© 2009 ARMENPRESS.am