Էրդողանը կատարում է ԿՀՎ գործակալի գրածները. «Ալ Ջազիրա»

18:38, 30 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այդ պաշտոնում իր առաջին հարցազրույցը տվել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թուրքիայի ապագայի մասին հեռուստաալիքի հաղորդավարի տված հարցին Էրդողանը թուրքական հասարակության մեջ աղմուկ առաջացնելու պատճառ դառնալու պատասխան է տվել: «Ապագա գործընթացը կառուցելու ենք խիստ տարբերվող կերպ: Դրա անունը նոր Թուրքիա է: Նոր Թուրքիան, բնական է, որ տարբեր է լինելու», - ասել է Էրդողանը: 

«Ալ Ջազիրա»-ն հայտնել է, որ Թուրքիայում աղմուկի պատճառ դառնալու հարցն այն է, որ Նախագահի հարցազրույցի ժամանակ նա մի քանի անգամ արտահայտել է «նոր Թուրքիա» եզրույթը, որը պատկանում է «Նոր Թուրքիայի Հանրապետություն» գրքի հեղինակ, ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) Թուրքիայի գծով բաժնի ղեկավարի պաշտոնը երկար տարիներ զբաղեցրած Գրեհեմ Ֆյուլերին. 2008 թվականին հրատարակված գիրքը բաղկացած է եղել «Քեմալիզմը մեռավ», «Թուրքիան պետք է ամուր կառչի չափավոր իսլամից» կարծիքներից եւ մեծ աղմուկ էր առաջացրել այդ երկրում:  


© 2009 ARMENPRESS.am