ԵՄ-ի առաջնորդները կդիմեն Եվրահանձնաժողովին` առաջարկելով նոր պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ի նկատմամբ

14:52, 30 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության առաջնորդները կդիմեն Եվրահանձնաժողովին` առաջարկելով պատրաստել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների  «նոր մակարդակ»: Ինչպես փոխանցում  է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը:

Օգոստոսի 30-ին Բրյուսելում տեղի կունենա Եվրամիության հերթական գագաթնաժողովը: Սպասվում է, որ դրանում կքննարկվեն ԵՄ-ի առանցքային պաշտոններին առնչվող հարցերն ու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը:

Ուկրաինական ճգնաժամի հետևանքով Եվրոպան ու ԱՄՆ-ը տարբեր տեսակի պատժամիջոցներ են կիրառում ՌԴ-ի նկատմամբ: Ի պատասխան` ՌԴ-ն ևս ձեռնարկել է որոշակի քայլեր, որոնց արդյունքում արգելվել է ԵՄ-ից մթերքների ներմուծումը ՌԴ: 


© 2009 ARMENPRESS.am