ՀՀԿ-ն խորհրդի նիստ կանցկացնի

21:23, 29 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը սեպտեմբերի 6-ին խորհրդի նիստ կանցկացնի: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Խորհրդի նիստի ընթացքում կքննարկվեն կուսակցության առաջիկա անելիքները, ինչպեն նաև ի մի կբերենք այն աշխատանքները, որոնք արվել են անցած ամիսների ընթացքում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե կուսակցությունը խորհրդի նիստ հրավիրում է կարևոր դեպքերում, Շարմազանովը պատասխանեց, որ քաղաքական նոր կիսամյակի մեկնարկը ևս կարևոր իրադարձություն է: «Եթե դուք կարծում եք, որ նոր քաղաքական կիսամյակի մեկնարկը կարևոր իրադարձություն չէ, դա ձեր կարծիքն է: Մենք պարբերաբար խորհրդի նիստեր ենք անցկացնում, և այդ նիստերի ընթացքում մեր օրակարգում լինում են մեր առաջիկա անելիքները, ինչպես նաև պետք է խոսենք նախորդ ամիսների ընթացքում արված և չարված աշխատանքների մասին»,- եզրափակեց Շարմազանովը:


© 2009 ARMENPRESS.am