Վենետիկի հանձնաժողովը սեպտեմբերին կքննարկի ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը

20:53, 29 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը, Գագիկ Հարությունյանի նախագահությամբ, օգոստոսի 29-ի նիստին քննարկել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին հանձնաժողովից` հայեցակարգի ամփոփված և թարգմանված տարբերակը պետք է ներակայացվի «Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի» (Վենետիկի հանձնաժողով) փորձագետներին` 2014 թվականի սեպտեմբերի 19-20-ը, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ նախատեսված հանդիպմանը քննարկելու նպատակով:

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am