Հրանուշ Հակոբյանն ընդունել է Ղամիշլիի հայերին

17:41, 29 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն օգոստոսի 29-ին ընդունել է Սիրիայի Ղամիշլի շրջանի հայ համայնքի ներկայացուցիչներ՝ բժիշկներ Զարեհ Սիմոնյանին, Սերոբ Բակո Ազիզին, Հայկանուշ Սիմոնյանին, ինչպես նաև Վարդգես Գեոնճյանին և Երվանդ Խաչատրյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիայում հայերի, մասնավորապես, Ղամիշլիի հայության խնդիրների, Հայաստան տեղափոխված Ղամիշլիի հայերին Հայրենիքում հաստատվելու համար անհրաժեշտ անելիքների, «Նոր Հալեպ» ծրագրի իրականացման հետ կապված հարցեր:

Խոսվել է նաև «Հայրենիք-Սփյուռք» 5-րդ համաժողովին մասնակցության, նախատեսվող միջոցառումների, սիրիահայերին աջակցելու ուղղությամբ հետագա անելիքների ու համատեղ ծրագրերի մասին:


© 2009 ARMENPRESS.am