Երևանի Աբովյան փողոցում խարդախության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

15:20, 29 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները օգոստոսի 28-ին` ժամը 20.30-ին, Աբովյան փողոցի թիվ 48 հասցեի մոտից բերման են ենթարկել 1988թ. ծնված Նշան Մ.-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Նշան Մ.-ն 2014թ. հուլիսի 9-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: 


© 2009 ARMENPRESS.am