Հակոբ Ինջիղուլյանը երրորդ երկիր է տեղափոխվել

15:02, 29 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական գերության մեջ գտնվող  ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին Ադրբեջանից տեղափոխել են երրորդ երկիր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց  Հակոբ Ինջիղուլյանի եղբայր Արման  Ինջիղուլյանը։ «Այլ տեղեկություններ այս պահին չունենք: Միայն գիտենք, որ նրան երրորդ երկիր են տեղափոխել»,- ասաց նա: Հակոբ Ինջիղուլյանին երրորդ երկիր են տեղափոխել օգոստոսի 26-ին , իսկ հարազատները միայն երեկ են այդ մասին իմացել: 

2013թ.  օգոստոսի 8-ի առավոտյան ղարաբաղա-ադրբեջանական սահմանում չկողմնորոշվելու հետևանքով Հակոբ  Ինջիղուլյանը  հայտնվել էր ադրբեջանական տարածքում և գերեվարվել հակառակորդի կողմից։


© 2009 ARMENPRESS.am