Համաշխարհային հանրակցությունը չպետք Է թույլ տա ուժային մեթոդներով պետական սահմանների փոփոխում. Ղարիբաշվիլի

12:03, 29 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային հանրակցությունը չպետք Է թույլ տա ուժային մեթոդներով պետական սահմանների փոփոխում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարության մեջ, որն օգոստոսի 29-ին տարածվել Է Ուկրաինայի իրադարձությունների կապակցությամբ:

Նախօրյակին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել Է, որ ռուսական զորք Է մտցվել Ուկրաինա:

«Մենք խիստ անհանգստացած ենք Ուկրաինայի արեւելքում ուղղակի ռազմական ագրեսիայի վերաբերյալ տեղեկատվությունից: Անհրաժեշտ Է, որ բոլորը հարգեն Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ կարգուկանոն հաստատելու եւ Ուկրաինայի յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների ու ազատությունների լիակատար պաշտպանությունն ապահովելու նրա իրավունքը… Համաշխարհային հանրակցությունը չպետք Է լայնամասշտաբ առճակատում թույլ տա Եվրոպայում, ինչպես նաեւ սահմանների փոփոխում ուժային մեթոդներով»,-ասված Է վարչապետի հայտարարության մեջ:

Դրա հետ մեկտեղ Ղարաբաշվիլին մեկ անգամ եւս ընդգծել Է, որ Վրաստանը հաստատակամորեն պաշտպանում Է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: «Մենք գտնում ենք, որ հենց այս սկզբունքի հաշվառմամբ պետք Է հաղթահարվի Ուկրաինայում ստեղծված բարդ իրադրությունը»,-նշել Է Վրաստանի կառավարության ղեկավարը, հաղորդել Է «Նովոստի «Գրուզիա»-ն:


© 2009 ARMENPRESS.am