Եվրախորհրդի նոր նախագահ կարող է դառնալ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը

10:32, 29 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի ղեկավարները համոզում են Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին՝ զբաղեցնելու Եվրախորհրդի նախագահի պաշտոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Լեհաստանի կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Մալգոժատա Կիդավա-Բլոնսկայան:

«Եվրոպայի ղեկավարներն ավելի ու ավելի ակտիվորեն են համոզում Դոնալդ Տուսկին՝ զբաղեցնելու ԵՄ-ի նախագահի պաշտոնը: Սակայն վերջնական որոշումը պետք է կայացնի վարչապետը: Նա լրջորեն է դիտարկում այդ առաջարկը՝ վերլուծելով հետեւանքները Լեհաստանի, նրա անվտանգության համար, հատկապես Ուկրաինայում տեղի ունեցած վերջին իրադարձությունների լույսով»,- ասել է մամուլի քարտուղարը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:-


© 2009 ARMENPRESS.am