Ուկրաինական ճգնաժամը և ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կլինեն ԵԽ-ի առաջիկա նստաշրջանի քննարկման թեմաները. Մերկել

20:46, 28 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Եվրոպայի խորհուրդը մոտակա նստաշրջանում, կապված Ուկրաինայի հարավում լարվածության աճի մասին տեղեկատվության հետ, հնարավոր է քննարկի Ռուսաստանի նկատմամբ հետագա պատժամիջոցները:

«Մենք տեղեկություններ ենք ստանում Ուկրաինայում ռուս զինվորների ներկայության և անկարգությունների վերաբերյալ: Դա ցույց է տալիս, որ մենք Եվրոպական խորհրդի առաջիկա նիստում պետք է զբաղվենք այդ հարցերով: Մենք դեռևս այս տարվա մարտին հստակ կերպով ընդգծել ենք, որ լարվածության հետագա աճի դեպքում մենք ստիպված կլինենք խոսել պատժամիջոցների մասին»,- «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` Բեռլինում հայտարարել է Մերկելը: 


© 2009 ARMENPRESS.am