Սիրիայի նորանշանակ կառավարության կազմում հայ նախարար կա

10:39, 28 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադի հրապարակած կառավարության նոր կազմում ներգրավված է նաև հայազգի նախարար: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթը, բնապահպանության նախարար է նշանակվել հայազգի Նազիրա Սարգիսը: Սիրիայի կառավարությունը կազմված է 35 նախարարություններից, այդ թվում` նախագահի հրամանով ավելացված ևս մեկը` Վարչական բարեկարգման նախարարությունը: Կառավարության ղեկավար է նշանակվել Ուաել Նաթեր Ալ Հալաքին:

Օգոստոսի 27-ին Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը հրապարակել է 2014 թվականի 273-րդ օրինագիծը` Սիրիայի նոր կառավարության կազմի առնչությամբ:  Ասադը նախագահ է վերընտրվել հունիսի 3-ին` համաժողովրդական քվեարկության ժամանակ ստանալով ընտրողների ձայների 89 տոկոսը:


© 2009 ARMENPRESS.am