«Օպել»-ը Երևանի Սվաճյան փողոցում վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի

17:54, 27 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սվաճյան փողոցի թիվ 26 շենքի բակում օգոստոսի 26-ին` ժամը 17.30-ին, վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: 


© 2009 ARMENPRESS.am