ՀՀԿ ԳՄ նիստը տեղի կունենա օգոստոսի 29-ին

16:30, 27 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հերթական նիստը կկայանա օգոստոսի 29-ին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Այս շաբաթ կուսակցության գործադիր մարմնի նիստը կկայանա օգոստոսի 29-ին»,- ասաց Բաղդասարյանը՝ ընդգծելով, որ քննարկվելու են ներքաղաքական, ներկուսակցական հարցեր:

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստերը հրավիրվում են ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ: Կուսակցության նախագահի կամ գործադիր մարմնի անդամների առնվազն 1/3-ի նախաձեռնությամբ կարող է հրավիրել արտահերթ նիստ: Նիստն օրինական է, եթե ներկա է գործադիր մարմնի անդամների առնվազն 2/3-ը:


© 2009 ARMENPRESS.am