Հայաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Արգենտինայի իր գործընկերոջ հետ

14:08, 27 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` արգենտինական կողմի նախաձեռնությամբ, օգոստոսի 26-ին հեռախոսազրույց է ունեցել Արգենտինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հեկտոր Տիմմերմանի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, զրույցի ընթացքում նախարարները քննարկել են հուլիսին ՀՀ Նախագահի` Արգենտինա կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։
Էդվարդ Նալբանդյանն ու Հեկտոր Տիմերմանը կարևորել են երկու երկրների արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը։


© 2009 ARMENPRESS.am