Մատս Հյումելսը կարող է բաց թողնել նաև «Աուգսբուրգ»-ի հետ խաղը

12:27, 27 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Դորտմունդի «Բորուսիա»-ի առաջատար Մատս Հյումելսը կարող է բաց թողնել նաև «Աուգսբուրգ»-ի հետ հանդիպումը:

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն այս անգամ ևս չի կարողանա հույս դնել Մատս Հյումելսի վրա: Հետազոտությունը պարզել է, որ Ֆուտբոլիստը վնասել է ոտքի մկանը: Հարցականի տակ է  Հյումելսի մասնակցությունը նաև Գերմանիայի ազգային թիմի առաջիկա ընկերական խաղերին: Սեպտեմբերի 3-ին աշխարհի գործող չեմպիոնները կմրցեն աշխարհի փոխչեմպիոնների` Արգենտինայի հավաքականի, իսկ սեպտեմբերի 7-ին Շոտլանդիայի թիմի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է գերանական Bild-ը:  

Դորտմունդի «Բորուսիա»-ն Բունդեսլիգայի շրջանակներում գալիք հանգստյան օրերին կմրցի «Աուգսբուրգ»-ի հետ:


© 2009 ARMENPRESS.am