Այգեհովիտի բնակիչներից մեկի տանը խուզարկությամբ ծխացող նռնակ է հայտնաբերվել

12:02, 27 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել Այգեհովիտ գյուղի բնակիչներից մեկի տանը կից օժանդակ շինությունում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է «ՌԴԳ-2 X» տիպի ձեռքի ծխացող նռնակ: Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն: 


© 2009 ARMENPRESS.am