Ռոջեր Ֆեդերերը առանց դժվարության դուրս եկավ ԱՄՆ բաց առաջնության հաջորդ փուլ

11:15, 27 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի հերթական խոշոր մրցաշարում` ԱՄՆ բաց առաջնությունում, կայացել են հերթական խաղային օրվա հանդիպումները:

Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերից մեծ ջանքեր չպահանջվեցին առաջին փուլի արգելքը հաղթահարելու համար:  Ֆեդերերը 6-3,6-4, 7-6 հաշվով հետագա պայքարից դուրս թողեց Մարինկո Մատոշևիչին:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ, երկրորդ շրջանում պայքարի մեջ կմտնի Մարիա Շարապովան, ով կխաղա Ալեքսանդրա Դուլգերուի հետ: Վինուս Վիլիամսը կորտ դուրս կգա Տիմա Բաժինսկիի հետ: Ելենա Յանկովիչը կմրցի Ցվետանա Պիրոնկովայի հետ: Տղամարդկանց պայքարում կորտ դուրս կգա աշխարհի 3-րդ ռակետ Ստան Վավրինկան, ով ուժերը կչափի Թոմաս Բելուչիի հետ:

ԱՄՆ առաջնության առաջին մրցաշարը կայացել է 1881 թվականին: Միայն 1968թ. մրցաշարը դարձավ բաց: Մինչ այդ անցկացված մրցաշարերում ամենաշատը հաղթել են Ջիմի Կոննորսը և Փիթ Սամպրասը, ինչպես նաև Ռոժե Ֆեդերերը: Մրցաշարն անցկացվում է Նյու Յորք քաղաքում:


© 2009 ARMENPRESS.am