Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ

11:03, 27 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում օգոստոսի 27-31-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վրկ արագությամբ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից, օդի ջերմաստիճանն օգոստոսի 27-28-ին կբարձրանա 1-2 աստիճանով, 30-31-ին կնվազի 2-3 աստիճանով: Քամին` հարավ-արևմտյան` 5-10մ/վրկ արագությամբ:

Երևանում օգոստոսի 27-31-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն, քամու ուժգնացում` 15-20մ/վրկ արագությամբ: Օգոստոսի 27-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +37 աստիճան, օգոստոսի 28-29-ին` +38, օգոստոսի 30-ին`+36, օգոստոսի 31-ին` +35 աստիճան: 


© 2009 ARMENPRESS.am