Երևանում ընթացիկ տարում տեղադրվել են 220 բակային խաղեր և մարզասարքեր

10:49, 27 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքի բակերի կահավորանքի բաղկացուցիչ մաս են կազմում բակային խաղերը և մարզասարքերի հավաքածուները, որոնց թիվը տարեցտարի ավելանում է: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ 2014 թվականի տարեսկզբից մինչ օրս արդեն տեղադրվել են 220 բակային խաղեր և մարզասարքեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ևս 80-ը կտեղադրվեն առաջիկա օրերին: Համապատասխան տարածքներում խաղերը տեղադրվում են բակերը բարեկարգելուց, կանաչապատելուց և պատշաճ տեսքի բերելուց հետո, որպեսզի դրանք ամբողջացնեն տարածքի ընդհանուր կահավորումը: Նախաձեռնության հիմնական նպատակը փոքրիկ երևանցիների, իսկ մարզասարքերի պարագայում՝ նաև բակերի մյուս բնակիչների  ակտիվ հանգիստն ապահովելն է:  


© 2009 ARMENPRESS.am