Անհայտ անձիք գլխատել են Լենինի արձանը Խարկովում

17:26, 26 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինական «Ունիան» լրատվական գործակալությունը հայտնում է, որ օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերն անհայտ անձիք գլխատել են Լենինի արձանը Խարկովում: Իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել դեպքի առնչությամբ` «Մշակութային ժառանգության օբյեկտների կամ դրանց մասերի կանխամտածված անօրինական ոչնչացում կամ վնասում» հոդվածով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, մեկ շաբաթվա ընթացքում սա Ուկրաինայում Լենինի արձանների հետ կապված երրորդ դեպքն է: Օգոստոսի 24-ին Պավլոգրադում մեծ ամբոխի ներկայությամբ հանել էին տեղի արձանը, իսկ դրանից առաջ Ռադիկալների կուսակցության ղեկավար Օլեգ Լյաշկոն և նրա կողմնակիցները Սևերոդոնեցկում Լենին արձանը կապել էին տրակտորին և հանել այն:


© 2009 ARMENPRESS.am