Լիբերիայի եւ Գվինեայի ձյուդոիստները հրաժարվել են մասնակցել աշխարհի առաջնությանը

20:23, 23 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Էբոլա» վարակը շարունակում  Է ակտիվորեն ազդել միջազգային սպորտի վրա:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  gazeta.ru կայքը, Լիբերիայի եւ Գվինեայի ձյուդոիստները հրաժարվել են մասնակցել օգոստոսի 25-30-ը Ռուսաստանի Դաշնության Չելյաբինսկ քաղաքում կայանալիք ձյուդոյի աշխարհի առաջնությանը:

Նման որոշման հիմք Է դարձել Արեւմտյան Աֆրիկայի երկրներում, այդ թվում՝ նշված երկու երկրներում  արագ տարածվող եւ արդեն  բազմաթիվ մարդկանց զոհերի պատճառ դարձած «Էբոլա» վարակը:


© 2009 ARMENPRESS.am