Նանկին-2014. Սիմոն Մարտիրոսանը՝ չեմպիոն

16:00, 23 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտիկ 85կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը նվաճել Է ոսկե մեդալ Նանկինի պատանեկան օլիմպիական խաղերում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Մարտիրոսյանը երկամարտում ցույց Է տվել 391կգ արդյունք՝ 170կգ պոկում եւ 221կգ արդյունք հրում վարժություններում`փաստորեն չհանդիպելով լուրջ մրցակցության:

Հայաստանի մարզիկները Նանկինում արդեն նվաճել են 2 ոսկե եւ 1 արծաթե մեդալ: 


© 2009 ARMENPRESS.am