Մանուչարյանը մարտահրավեր է նետում Շալանդին, Ղազարյանը` Պիցելիին. «Դույլով սառույց»

15:19, 23 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամներ Գևորգ Ղազարյանը և Էդգար Մանուչարյանը ևս միացան «Դույլով սառույց» ակցիային:

Ազգային թիմի անգամ Յուրա Մովսիսյանից ընդունելով մարտահրավերը` Գևորգ Ղազարյանն իր հերթին մարտահրավեր նետեց Մարկոս Պիցելիին,  Ալդին Ջիջիչին և Կարագանդայի «Շախտյոր»-ի մարզիչ Վլադիմիր Վայսինին: Ազգային թիմի մեկ այլ անդամ` Էդգար Մանուչարյանը մարտահրավեր է նետել Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդին, Արազ Օզբիլիսին և Էդգար Մալաքյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ակցիային արդեն միացել են նաև Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը և Արթուր Աբրահամը:

Այս գործողությանը, որի ժամանակ կամ մասնակիցը դրամական բարեգործություն է կատարում, կամ նրա գլխին դույլով սառույց են շուռ տալիս, սկզբնավորվել է 2014 թվականի ամռանը Միացյալ Նահանգներում` մի շարք աստղերի մասնակցությամբ։


© 2009 ARMENPRESS.am