Նանկին-2014. Նարեկ Մանասյանը առաջին հաղթանակն Է տոնել ռինգում

14:53, 23 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանցի բռնցքամարտիկ 81 կգ քաշային Նարեկ Մանասյանը 3-0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին եւ շարունակում Է մրցապայքարը մեդալի համար Նանկինի պատանեկան օլիմպիական խաղերում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սա Մանասյանի առաջին մրցամարտն էր, եւ բոլոր 3 մրցավարները նախապատվությունը տվել են հայաստանցի բռնցքամարտիկին:

Ինչպես հայտնի է, կանանց մրցաշարում հաղթանակով Է մեկնարկել նաեւ բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնության չեմպիոն 51կգ քաշային մարզուհի Անուշ Գրիգորյանը:


© 2009 ARMENPRESS.am