Հասան Ռոհանին սեպտեմբերին կայցելի Ռուսաստան

14:36, 23 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռոհանին սեպտեմբերի վերջին պաշտոնական այցով կլինի Ռուսաստանում` մասնակցելու Աստրախանում անցկացվելիք  Կասպյան 4-րդ գագաթաժողովին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն,  սեպտեմբերին Ռուսաստանում առաջին անգամ կանցկացվի «Կասպյան հնգյակ»-ի պետությունների` Իրանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքմենստանի եւ Ռուսաստանի ղեկավարների մասնակցությամբ գագաթաժողով: Գագաթաժողովի կարեւորագույն ուղղվածություններից մեկը պետք է լինի վերոնշյալ հինգ երկրների մասնակցությամբ Աստրախանում ստեղծվելիք արդյունաբերական տնտեսական գոտին:


© 2009 ARMENPRESS.am