Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ

10:33, 23 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում օգոստոսի 23-ին հյուսիսային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 18-23մ/վրկ արագությամբ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից, օգոստոսի 24-27-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 24-27-ին կբարձրանա 3-4 աստիճանով: 

Երևանում օգոստոսի  23-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ արագությամբ: Օգոստոսի 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 23-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +35 աստիճան, օգոստոսի 24-ին` +37, օգոստոսի 25-ին` +38, օգոստոսի 26-27-ին` +39 աստիճան:


© 2009 ARMENPRESS.am