Բրայան Քուքսոնը հերքել է Կիեւում հարձակման ենթարկվելու մասին լուրը

22:17, 22 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեծանվասպորտի միջազգային ֆեդերացիայի  նախագահ Բրայան Քուքսոնը հերքել Է այն լուրը, որ Կիեւում գտնվելու ժամանակ իր վրա հարձակում են գործել: Այս մասին  տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:

«Ես Կիեւում չեմ գտնվում եւ ինձ վրա ոչ ոք չի հարձակվել, այնպես որ, ինձ փող մի ուղարկեք. ըստ ամենայնի, ոմանք ներժուժել են իմ Էլեկտրոնային փոստը»,- Twitter-ի իր Էջում գրել Է Քուքսոնը:


© 2009 ARMENPRESS.am