Սերժ Դեբլեն «Շիրակ»-ից տեղափոխվեց «Վիբորգ»

20:14, 22 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի «Շիրակ»-ի հարձակվող Սերժ Դեբլեն 3 տարվա պայմանագիր է ստորագարել դանիական «Վիբորգ» ակումբի հետ, որը հանդես է գալիս Դանիայի առաջին խմբում: 24-ամյա հարձակվողի հետ «Շիրակ»-ի պայմանագիրն ավարտվում էր 2014 դեկտեմբերին: Ինչպես «Արմենպրես»-ի տեղեկացրին «Շիրակ»-ի մամուլի ծառայությունից, փոխադարձ համաձայնությամբ Դեբլեն նոր մրցաշրջանից հանդես կգա «Վիբորգ»-ում: Դեբլեի պայմանագիրը նախատեսված է մինչև 2017թ., մայիսի 31-ը: Նշենք, որ Դեբլեն «Շիրակ»-ում հանդես էր գալիս էր 2013թ. օգոստոսից, իսկ 2013/14 մրցաշրջանում  դարձել էր «Շիրակ»-ի ռմբարկուն՝ խփելով 15 գոլ:

Ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում Դեբլեն ասել է հետեևյալը.

«Ես հրաշալի մրցաշրջան անցակցրեցի «Շիրակ»-ում: Ձեռք բերեցի նոր ընկերներ և աշխատեցի բարձր մակարդակի մարզչական շտաբի և ֆուտբոլիստների հետ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի ղեկավարությունից, մարզչական շտաբից, իմ խաղընկերներից  և, իհարկե, երկրպագուներից: «Շիրակ»-ին ցանկանում եմ հաջողություն մեկնարկած առաջնությունում և նոր տիտղոսներ:


© 2009 ARMENPRESS.am