Մրցաշրջանն սկսվել Է, փոփոխությունները շարունակվում են

10:59, 22 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացի ֆուտբոլիստ Դավիթ Խուրցիձեն եւ ֆրանսիացի խաղացող Ալեքսանդր Կորենը  համալրել են Երեւանի «Ուլիս» ֆուտբոլի ակումբի կազմը:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Ուլիս» ՖԱ մամուլի ծառայությունը:

«Ուլիս»-ը նոր մրցաշրջանին նախապատրաստվելիս  եւ դրա ընթացքում փորձում Է թիմի կազմի լուրջ փոփոխման եւ թարմացման հաշվին բարելավել ակումբի արդյունքները:

Իսկ Կապանի «Գանձասար»-ը պայմանագիր Է կնքել եւս մեկ արտասահմանցի խաղացողի՝ բրազիլացի Գուստավո Մոուրբեկի հետ: Վերջինս հանդես Է գալիս Բրազիլիայի»Ժուանվիլյե» ակումբի կազմում:

Կապանի թիմի կազմը նույնպես նկատելի փոփոխությունների Է ենթարկվել:


© 2009 ARMENPRESS.am