Բուենոս Այրեսում կանցկացվի Հայոց ցեղասպանությանն ու մարդու իրավունքներին նվիրված դասախոսություն

10:35, 22 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքներին եւ Հայոց ցեղասպանությանը նվիրված «Ռասիզմն ու աշխարհի մոռացկոտությունը» խորագրով հոգեբանական դասախոսություն-քննարկում կանցկացվի օգոստոսի 23-ին Բուենոս Այրեսի Center Foundation հոգեբանական կենտրոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Prensa Armenia կայքը, նախաձեռնության հեղինակը արգենտինական  Center Foundation հոգեբանական կենտրոնն է:

Թեմայի վերաբերյալ դասախոսություններով հանդես կգան հետազոտող եւ դասախոս Ալեխանդրո Կաուֆմանը, փաստաբան Աննա Արզումանյանը, ռեժիսոր Իգնասիո Դիմատիան, ՀՅԴ Հայ դատի Բունեոս Այրեսի հանձնախմբի ղեկավար Կարոլինա Կարագյոզյանը եւ հոգեվերլուծաբան Պաբլո Վիլարը: Դասախոսություններից հետո կցուցադրվի Իգանիսո Դիմատիայի «Երկխոսություն առանց սահմանների» ֆիլմը, որն անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը:


© 2009 ARMENPRESS.am