Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ

10:23, 22 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում օգոստոսի 22-23-ին հյուսիսային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` մինչև 18-23 մ/վրկ արագույամբ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օգոստոսի 24-26-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից, օդի ջերմաստիճանն օգոստոսի 22-ին կնվազի 2-3 աստիճանով, 24-26-ին կբարձրանա 3-4 աստիճանով: Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ արագությամբ:

Երևանում օգոստոսի 22-23-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ արագությամբ: Օգոստոսի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 22-23-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +35 աստիճան, օգոստոսի 24-ին` +37, օգոստոսի 25-ին` +38, օգոստոսի 26-ին` +39 աստիճան: 


© 2009 ARMENPRESS.am