Թալին-Երևան ճանապարհին «ՎԱԶ-2106»-ը գլորվել է ձորը և այրվել

10:06, 22 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում օգոստոսի 22-ին` ժամը 08.17-ին, ահազանգ է ստացվել, որ Թալին-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ միջպետական Մ-9 ավտոճանապարհի Թալին-Երևան հատվածի 6-րդ կմ-ում «ՎԱԶ-2106» մակնիշի 34 ST 099 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, գլորվել ձորը և բռնկվել:  Տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.23-ին, մարվել` 08.40-ին: Պարզվել է, որ այրվել են ավտոմեքենայի դիմային հատվածը և սրահն ամբողջությամբ:


© 2009 ARMENPRESS.am