Լարսի անցակետն անվնաս անցել են ՀՀ 47 և ՌԴ 29 քաղաքացիներ

20:59, 21 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում Հայաստանի դեսպանատունը տեղեկացրել է, որ օգոստոսի 21-ին Լարսի անցակետը (դեպի ՌԴ ) անվնաս անցել են ՀՀ 47 և ՌԴ 29 քաղաքացիներ: Այդ մասին հայտնի է դարձել օգոստոսի 21-ին` ժամը 18.10-ին ՀՀ արտակարգ իրավիճակների և դեսպանատան միջև հաստատված կապի ժամանակ:

Միաժամանակ, ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, փլուզման հետևանքով ՌԴ ուղևորվող ավտոբուսի ընթացքը խափանվել է: Քաղաքացիներին օգնության են հասել ՌԴ սահմանապահներն՝ օգնելով հատել սահմանը:

Օգոստոսի 21-ին` ժամը 16.30-ին, Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել նաև, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին իրականացվում են մաքրման աշխատանքներ: 

Օգոստոսի 20-ին, ժամը 22.30-ին տեղեկություն էր ստացվել, որ փլուզման հետևանքով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:
Ժամը 23:45-ից գազամատակարարումը դեպի Հայաստան դադարեցվել է:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Երևանում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ խոստացել է, որ Հայաստանին գազամատակարարումը կվերականգնի առաջիկա 2-3 օրերի ընթացքում:  


© 2009 ARMENPRESS.am