Ֆրանսիան խորապես ցնցված է Ադրբեջանում Կարեն Պետրոսյանի մահվան տեղեկություններից. ԱԳՆ խոսնակ

20:09, 21 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին արագորեն վերադարձնել Կարեն Պետրոսյանի
մարմինը և ամբողջովին լույս սփռել նրա մահվան հանգամանքների վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այսօր պատասխանելով  ՀՀ քաղաքացի Կարեն Պետրոսյանի սպանության մասին լրագրողի հարցին, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Ռոմեն Նադալը: 

«Ֆրանսիան խորապես ցնցված է օգոստոսի 8-ին Ադրբեջանում գերության կողմից
Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանի մահվան մասին տեղեկություններով:

Ֆրանսիան ցավակցում է Կարեն Պետրոսյանի ընտանիքին:

Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին արագորեն վերադարձնել նրա
մարմինը և ամբողջովին լույս սփռել նրա մահվան հանգամանքների վրա»,- նշել է Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակը:


© 2009 ARMENPRESS.am