Ոստիկաններն Արտաշատում հայտնաբերել են 50.000 դրամ արժողությամբ բջջային հեռախոս գողացած տղամարդուն

17:31, 21 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Արտաշատի բաժին դիմած Լարիսա Մ.-ն հայտնել էր, որ Արտաշատ քաղաքի սուպերմարկետում գողացել են իր բջջային հեռախոսը` պատճառելով 50.000 դրամի նյութական վնաս: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցից բերման է ենթարկվել 1968թ. ծնված Սամվել Մ.-ն, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է հիշյալ հեռախոսը: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: 


© 2009 ARMENPRESS.am