Գլխավոր մարզիչը հրապարակեց աշխարհի առաջնությանը մեկնող ըմբշամարտի թիմի կազմը

15:37, 21 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը օգոստոսի 21-ին կայացած մամուլի ասուլիսում հրապարակեց իր թիմի կազմը, որը կմասնակցի սեպտեմբերի 12-14-ը Տաշքենդում կայանալիք այս մարզաձեւի աշխարհի առաջնությանը:

Ըստ քաշային կարգերի մեր հավաքականի կազմում ընդգրկված են հետեւյալ մարզիկները՝ 59կգ քաշային կարգ՝ Ռոման Ամոյան, 60կգ՝ Միհրան Հարությունյան, 66կգ՝ Վարշամ Բոռանյան, 75կգ՝ Արսեն Ջուլֆալակյան, 81կգ՝Հրաչյա Հովհաննիսյան, 95կգ՝ Արթուր Ալեքսանյան եւ 130կգ՝ Վաչիկ Եղիազարյան:

Ջուլֆալակյանը նշեց, որ թիմը լավ Է նախապատրաստվել աշխարհի առաջնությանը եւ օգոստոսի 27-ից մինչեւ սեպտեմբերի 9-ը Երեւանում կանցկացնի իր վերջին ուսումնամարզական հավաքը, որից հետո կմեկնի Ուզբեկստանի մայրաքաղաք:

Նա նշեց նաեւ, որ Ամոյանը լավ մարզավիճակում Է եւ պետք Է հանդես գա իր համար նոր քաշային կարգում, ինչ վերաբերում Է մյուս մարզիկներին, ապա նրանք որեւԷ խնդիր չունեն:

Հատուկ նշվեց, որ 2014 թվականի աշխարհի առաջնությունը 2016 թվականի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար չԷ:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի գլխավոր  մարզիչ Արայիկ Բաղդատյանը նշեց, որ ազատ ոճային հայ ըմբիշները Տաշքենդում հանդես կգան 5 մարզիկներով, քանի որ մյուս 3 քաշային կարգերում մենք արժանի մարզիկ  առայժմ չունենք, իսկ 96կգ քաշային փորձառու Էդգար Ենոքյանը վնասվածք ունի:

Նա ասաց, որ թիմի կազմում ընդգրկվել են միայն այն մարզիկները, որոնք ի վիճակի են հավակնել մեդալների:

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները Տաշքենդ կմեկնեն օգոստոսի 25-ին:


© 2009 ARMENPRESS.am