Բաստիան Շվայնշտայգերը նաև Եվրոպայի չեմպիոն դառնալու ցանկություն ունի

14:26, 21 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի գործող չեմպիոն և Մյունխենի «Բավարիա»-ի ֆուտբոլիստ Բաստիան Շվայնշտայգերի միակ նպատակը Եվրո-2016-ի չեմպիոն դառնալն է:

«Ես իմ գլխում ունեմ մեկ նպատակ` Եվրո-2016-ին դառնալ նաև Եվրոպայի չեմպիոն: Իսկ մինչ այդ կշարունակեմ խաղալ Գերմանիայի ազգաին թիմում: Աշխարհի առաջնության ավարտից հետո ինքս ինձ հարցնում էի, թե կարիերաս ավարտելու ժամանակը չէ՞արդյոք: Հարցնում էի նաև, թե արդյոք դեռ կարո՞ղ եմ օգնել հավաքականին և պատասխանում` այո, կարող եմ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ,  Շվայնշտայգերի խոսքը մեջբերում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

Ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնության չեմպիոնը Գերմանիայի ազգային հավաքականն էր: Գերմանացիները եզրափակիչում մրցում էին Արգենտինայի թիմի հետ: Լրացուցիչ ժամանակում Մարիո Գյոտցեի միակ գնդակը գերմանացիներին պարգևեց մունդիալների 4-րդ «աստղը»:


© 2009 ARMENPRESS.am