Գայի պողոտայում անհայտ մակնիշի մեքենան վրաերթի է ենթարկել 51-ամյա տղամարդու

14:12, 21 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիվանդանոցից ոստիկանությունում օգոստոսի 20-ին` ժամը 22.50-ին, հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 51-ամյա տղամարդ և հայտնել, որ Երևանի Գայի պողոտայում` Գայի արձանի մոտ, անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել իրեն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն:


© 2009 ARMENPRESS.am