Էդգար Մանուչարյանը դեռևս չի մարզվում

13:14, 21 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եկատերինբուրգի «Ուրալ»-ի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը չի հստակեցրել, թե երբ Էդգար Մանուչարյանը վերջնականապես կվերականգնվի վնասվածքից: «Մանուչարյանը դեռևս չի մարզվում, իսկ թե երբ նա կվերադառնա վնասվածքից հետո, հայտնի չէ: Իսկ ինչ վերաբերում է Սպարտակ Գոգնիևին, ապա նա արդեն մարզվում է և կարող է մասնակցել «Դինամո»-ի հետ հանդիպմանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Տարխանովի խոսքերը մեջբերում է R-sport կայքը:

Էդգար Մանուչարյանը վնասվածք էր ստացել ամսվա սկզբին` առաջնության մեկնարկային տուրում դառնալով նաեւ գոլի հեղինակ:


© 2009 ARMENPRESS.am