Վահագնիի մոտ ճանապարհը մասամբ երթևեկելի է թեթև մարդատարների համար

21:50, 20 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 20-ին` ժամը 19:30-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհի 26-րդ կմ-ում` Վահագնի գյուղի մոտակայքում, տեղի  է ունեցել քարաթափում: Ճանապարհը մասամբ երթևեկելի է թեթև մարդատար ավտոմեքենաների համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, եթե խոչընդոտներ չառաջանան, ճանապարհն ամբողջությամբ երթևեկելի կլինի 2 ժամվա ընթացքում: Ճանապարհի մաքրման աշխատանքներ են իրականացնում «Լոռի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները: Այս պահին  ճանապարհամերձ ժայռերից դեռևս խոշոր քարեր կան կախված և նոր քարաթափման վտանգ կա: 


© 2009 ARMENPRESS.am