Հայաստանի ազատ ոճի 5 ըմբիշ կմասնակցի աշխարհի առաջնությանը

18:56, 20 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը, նախապատրաստվելով սեպտեմբերին Տաշքենդում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությանը, ավարտել է  իր ուսումնամարզական հավաքը Ռուսաստանի Կիսլովոդսկ քաղաքում եւ վերադարձել Երեւան:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Հայաստանն ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում ներկայացված կլինի ընդամենը 5 մարզիկով:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականում ընդգրկվել են հետեւյալ ըմբիշները՝  Գարիկ Բարսեղյան` 57կգ քաշային կարգ, աշխարհի գործող չեմպիոն, 66կգ քաշային Դավիթ Սաֆարյան, 70կգ՝ Գրիգոր Գրիգորյան, 74կգ՝ Վոլոդյա Ֆրանգուլյան, եւ Մուսա Մուրթազալիեւ՝ 84կգ քաշային կարգ:

Օգոստոսի 25-ին Հայաստանի ազատ ոճի հավաքականը, գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանի ղեկավարությամբ, կմեկնի Տաշքենդ, որտեղ մինչ աշխարհի առաջնությունն ուսումնամարզական հավաք կանցկացնի:


© 2009 ARMENPRESS.am