ՀՀ սփյուռքի նախարարն ընդունել է Ավստրիայի հայ համայնքի ղեկավարին

18:36, 20 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն օգոստոսի 20-ին ընդունել է Ավստրիայի հայ համայնքի ղեկավար Ռուբինա Ղազարյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել են հայապահպանության, համայնքի մեկօրյա դպրոցին, Հայրենիք-Սփյուռք հինգերորդ համաժողովի օրակարգի, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին համայնքի ակտիվ ներգրավման հետ կապված հարցեր:

ՀՀ սփյուռքի նախարարը բարձր է գնահատել Ռուբինա Ղազարյանի՝ հայապահպանությանը, Ավստրիայի հայ համայնքի զարգացմանն ուղղված ազգանվեր գործունեությունը՝ շնորհակալություն հայտնելով նրան:


© 2009 ARMENPRESS.am