Ջոն Հեֆերնը հանդիպել է Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչներին

16:30, 20 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն այսօր` օգոստոսի 20-ին, հանդիպել է Հայաստանի եզդի համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ` քննության առնելով Իրաքի եզդիների ներկայիս դրությունը և Միացյալ Նահանգների գործողություններն այնտեղ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից, դեսպան Հեֆերնը շեշտադրել է ԱՄՆ կառավարության շարունակական մարդասիրական ջանքերը՝ մեղմելու Իրաքի եզդիների ծանր դրությունը և նրանց բարօրությունն ապահովելու հանձնառությունը:


© 2009 ARMENPRESS.am