Մարադոնան Հայաստան կգա

15:28, 20 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաջորդ տարի Երևանում նախատեսվում է անցկացնել ֆուտբոլային մեծ հանդիպում ԽՍՀՄ հավաքականի և աշխարհի ֆուտբոլային լեգենդների միջև: Այս առիթով բանակցությունների են տարվում Դիեգո Արմանդո Մարադոնային հետ, ով նախնական համաձայնություն է տվել ժամանելու Հայաստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է «Ֆուտբոլ +» թերթը:

Հադիպումը նվիրված կլինի հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանին: Այդ կապակցությամբ «Ռոսիա 2» հեռուստաալիքը Հովհաննիսյանին նվիրված ֆիլմ կնկարահանի, որն էլ կցուցադրվի հանդիպումից առաջ:  


© 2009 ARMENPRESS.am