Վրաստանում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով ՀՀ 5 քաղաքացի է տուժել

14:27, 20 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում օգոստոսի 20-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 08.00-ի սահմաններում Շոռպոնի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. «Օպել Կորսա» մակնիշի 34 LM 182 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է մեկ այլ ավտոմեքնենայի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ՃՏՊ-ի հետևանքով տուժել է 5 ՀՀ քաղաքացի: Տուժածներին տեղափոխել են Զեստաֆոնի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:


© 2009 ARMENPRESS.am