Ուկրաինայի հայերի միությունը հումանիտար օգնություն կտրամադրի Դոնեցկի եւ Լուգանսկի բնակիչներին

12:47, 20 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի հայերի միությունը ծրագրեր է մշակում Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի բնակիչներին հումանիտար աջակցություն տրամադրելու համար: Այդ նպատակով Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը Կիեում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Իվան Ուսիչենկոյի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Analitikaua.net-ը, հանդիպմանը կողմերը քննարկել են մի շատ ծրագրային-աշխատանքային հարցեր, որոնց միջոցով հնարավոր կլինի հումանիտար օգնությունը հասցնել երկրի արեւելք:  Վիլեն Շատվորյանը տեղեկացրել է, որ մինչ այդ էլ Ուկրաինայի հայերի միությունը պարբերաբար տրամադրել է աջակցություն, սակայն առավել մասշտաբային ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ է ԿԽՄԿ-ի հետ համագործակցությունն ու որոշ հարցերում նրանց աջակցությունը:


© 2009 ARMENPRESS.am