Կիևն ակնկալում է, որ Մինսկի հանդիպումը նոր բանակցությունների սկիզբ կդառնա

20:40, 19 Օգոստոս, 2014

ԿԻԵՎ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Չալիյը գտնում է, որ օգոստոսի 26-ին Մինսկում կայանալիք ՄՄ երկրների և Ուկրաինայի նախագահի միջև կայանալիք հանդիպումն ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում պետք է դառնա իրական բանակցային գործընթացի նոր սկիզբ:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, ըստ որի` ինչպիսի թեմաներ են արծարծարվելու հանդիպմանը, Չալիյն ընդգծել է, որ դա հարցերի լայն շրջանակ է, որն ընդգրկում է իրավիճակը Դոնբասում, ինչպես նաև էներգետիկայի ու առևտրաշրջանառության ոլորտները:

«Զգուշորեն կասեմ, սակայն պարզ, որ դա իրական բանակցային գործընթաց սկսելու հնարավորություն է, որը չի ավարտվի այդ օրը Մինսկում, ակնհայտ է, որ այն հետագա քայլերի կարիք կունենա, մասնավորապես, դա ամսի 30-ն է Բրյուսելում (ուր նախատեսում է այցելել Պորոշենկոն):     

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ օգոստոսի 26-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմեկնի Մինսկ, որտեղ կմասնակցի Մաքսային միության անդամ պետությունների ղեկավարների և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հանդիպմանը, որին ներկա կլինեն նաև Եվրասիական հանձնաժողովի ներկայացուցիչները: Հանդիպման թեման է լինելու ՄՄ-ի հարաբերությունը պաշտոնական Կիևի հետ:


© 2009 ARMENPRESS.am