Բայդենը եւ Պորոշենկոն քննարկել են Ուկրաինայի արեւելքում մարդասիրական առաքելության ընթացքը

12:06, 14 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոյի հետ օգոստոսի 13-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն ընդգծել Է դիվանագիտական ուղիով ուկրաինական ճգնաժամի կարգավորման՝ Վաշինգտոնի աջակցությունը: Այս մասին հաղորդել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 

Մամուլի ծառայության հայտարարության համաձայն Բայդենն «ընդգծել Է Միացյալ Նահանգների կողմից ճգնաժամի դիվանագիտական լուծման օժանդակումը»: Սպիտակ տան կողմից շարադրված տեղեկություններին համապատասխան՝ Բայդենը եւ Պորոշենկոն քննարկել են Ուկրաինայի արեւելքի իրադրությունը: Բայդենը հայտարարել Է, որ ԱՄՆ-ը «շարունակում Է աշխատել օտարերկրացի գործընկերների հետ՝ ճնշում գործադրելով Ռուսաստանի վրա՝ ճգնաժամի ապաԷսկալացման նպատակով», հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am